Վահան Հովհաննիսյան. ԵՄ-ն կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը

Վահան Հովհաննիսյան. ԵՄ-ն կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի վերաբերյալ բանաձևում բացի այն բացասական դրույթներից, որոնք քննադատել էին հայ քաղաքական ուժերը, կա ևս երկու կետ, որոնց վերաբերյալ գրեթե ոչինչ չի ասվել: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, նշված կետերը, որոնք մտահոգություն են առաջացնում, վերաբերում են նրան, որ բանաձևում առաջարկվում է փոխել Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում ԵՄ-ի մանդատի հետ»: «Դա շատ խորամանկ փոփոխութոյւն է, քանի որ սկզբում այդ մանդատը կլինի Ֆրանսիայի մոտ, հետո, ռոտացիայի սկզբունքով, այն կարող է հայտնվել մեկ այլ երկրի ձեռքում: Եվ դա խախտում է արդեն ձևավորված ուժերի հարաբերակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ում»,-նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Նա հավելել է նաև, որ այստեղ հիմնականում մտավախություն է առաջացնում այն, որ Ադրբեջանից բացի ԵՄ-ն կասկածի տակ է դնում նաև ԵԱՀԿ ՄԽ այժմյան ձևաչափը:

Թիվ 2216 բանաձևի մեկ այլ մտահոգիչ դրույթ է, ըստ Վ.Հովհաննիսյանի, Սևծովյան միության ստեղծման մասին դրույթը: «Եթե նման կազմակերպություն ստեղծվի, ապա այստեղ իշխող երկրներ կդառնան Ռուսաստանն ու Թուրքիան: Իսկ պատմությունը վկայում է այն մասին, որ ռուս-թուրքական մերձեցումը միշտ ի վնաս մեր շահերի է աշխատել»,-նշել է Վ.Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ երկրի իշխանությունները, առաջին հերթին նախագահն ու դիվանագիտական կորպուսը պետք է լրջորեն մտածեն վերոնշյալ խնդիրների շուրջ, թույլ չտալու համար, որ դրանք իրականանան:

Ինչպես նշել է Հովհաննիսյանը, նման բանաձևերով Ադրբեջանն ու Թուրքիան դոսյե են պատրաստում Հայաստանի դեմ: Ըստ նրա, տվյալ պահին Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են նման փաստաթղթերի քանակն ավելացնելու վրա, ինչն ի վերջո կարող է լավ հիմք ծառայել տարբեր միջազգային կառույցներում Հայաստանին ագրեսոր ճանաչելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---