Լևոն Շիրինյան. Հայոց ցեղասպանության հարցում կարող է առաջընթաց գրանցվել

Լևոն Շիրինյան. Հայոց ցեղասպանության հարցում կարող է առաջընթաց գրանցվել

PanARMENIAN.Net - Թուրք-իսրայելյան դիմակայության շրջանակներում Հայաստանը պետք է ուշադիր հետևի իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի վարքագծին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, չնայած նրան, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն նախկինում որպես իդեալական են ներկայացվել, հենց Ռուսաստանը փրկեց Թուրքիային կործանումից անցյալ դասր 20-ականներին: «Դա ցույց է տալիս մեզ, որ մենք պետք է զգույշ լինենք»,-ասել է Շիրինյանը: Ընդ որում, փորձագետը նշել է, որ ոչ միայն ռուս-թուրքական մերձեցումը կարող է խնդրահարույց լինել Հայաստանի համար, այլ նաև այն, որ Ադրբեջանը կարող է հակադրել իրեն Իսրայլեին ու հրեական կապիտալին և ՌԴ-ի հետ մերձենալու քայլեր ձեռնարկել: «Անշուշտ, դա չի նշանակում, որ մենք փակուղում ենք հայտնվել, հակառակը, հայկական գործոնի դերը բարձրանում է այս համաշխարհային ռազմավարական խաղում»,-ասել է Շիրինյանը:

Հայ փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կարող է առաջընթաց գրանցվել: Ըստ նրա, ԱՄՆ-ի հրեական լոբբին կարող է փոխել իր դիրքորոշումն այս հարցում կախված թուրք-իսրայելյան հարաբերություններից, և հանդես գալ որպես աջակից: Հայ փորձագետը նշել է նաև, որ Հայաստանը պետք է փորձի կապ հաստատել ԱՄՆ հրեական լոբբիի հետ և սկսել համագործակցել նրա հետ: «Ընդ որում, մենք չպետք է թույլ տանք, որ որևէ պետություն օգտագործի հայկական հարցն իր շահերից ելնելով»,-ասել է Շիրինյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է մոբիլիզացնի իր ռեսուրները: Այդ համատեքստում հայ փորձագետը նշել է, որ ՀՀ ԱԱԽ-ն պետք է բարձրացնի իր դերը և լուրջ վերլուծական աշխատանք տանի իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարը պարզելու համար: Լ.Շիրինյանը շեշտել է նաև Սփյուռիք հանդեպ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունը: «Հայաստանը պետք է փոխի Սփյուռքի հետ աշխատելու ոճը: Հարկավոր է վերականգնել նաև Հայկական համաշխարհային կոնգրեսի աշխատանքը, որը մի ժամանակ գործում էր Նյու Յորքում»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---