Արթուր Աբրահամի մարզիչը Դաշնային խաչ է ստացել

PanARMENIAN.Net - Ուլի Վեգները, որը մարզում է «Զաուերլենդ» թիմի բռնցքամարտիկներին, որտեղ մարզվում է նաև հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, Դաշնային խաչ է ստացել իր ներդրած ավանդի համար:

«Այդպիսի պարգև ստանալը մեծ պատիվ է ինձ համար և այն շատ մեծ նշանակություն ունի: Առանց իմ թիմի և իհարկե առանց իմ բռնցքամարտիկների ես չէի կարողանա այսպիսի հաջողությունների հասնել»,- ասել է Վեգները:

68-ամյա Վեգներն արդեն 7 տարի աշխատում է «Զաուրերլենդ» թիմի հետ: Նա պատրաստել է անվանի բռնցքամարտիկներ Մարկո Հուկին, Սեվեն Օտկեին, Սեսիլիա Բրախուսին և IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---