Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 հայ բռնցքամարտիկ

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 հայ բռնցքամարտիկ

PanARMENIAN.Net - Հունիսի 4-13-ը Մոսկվայում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը 10 բռնցքամարտիկի է հայտագրել մասնակցության համար` Հովհաննես Դանիելյանին (48կգ ք/կ), Դերենիկ Գիժլարյանին (51 կգ ք/կ), Կարեն Այլազյանին (54 կգ ք/կ), Ազատ Հովհաննիսյանին (57 կգ ք/կ), Արա Պուլուզյանին (60 կգ ք/կ), Վոլոդյա Հայրապետյանին (64 կգ ք/կ), Սամվել Մաթևոսյանին (69 կգ ք/կ), Անդրանիկ Հակոբյանին (75կգ ք/կ), Արթուր Խաչատրյանին (81 կգ ք/կ) և Ցոլակ Անանիկյանին (91 կգ ք/կ):

Հավաքականը Մոսկվա է մեկնել Կիևից, որտեղ «Կոնչա-Զասպա» օլիմպիական բազայում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Հունգարիայի հավաքականների հետ: Ավելի վաղ ՀՀ հավաքականը մարզվում էր Արարատում և Ծաղկաձորում և մասնակցել է Բուլղարիայում, Չեխիայում ու Հայաստանում կայացած միջազգային մրցաշարերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---