Արսեն Մարտիրոսյանը կպայքարի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Արսեն Մարտիրոսյանը կպայքարի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

PanARMENIAN.Net - WBC International, WBA и IBF International վարկածներով երկրորդ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը (Ֆրանսիա), որը տիրապետում է 5 գոտիների, Լիոնում տեղի ունեցած մարտից հետո, որում նա մայիսի 21-ին միավորներով հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Պարոդիին, ժամանել է Հայաստան:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Պարոդիի հետ վերջին մենամարտը կարևոր էր նրա համար, քանի որ նա պայքարում էր նոր գոտու համար: «Ժերեմին տաղանդավոր երիտասարդ բռնցքամարտիկ է: Մինչև այդ նա պարտություն չուներ: Բայց ինձ հաջողվեց հաղթել և նվաճել WBC International գոտին»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, այս տարվա դեկտեմբերին նա Ճապոնիայում պայքարելու է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: «Իմ մարզումները ես կսկսեմ Ծաղկաձորում, այնուհետև կշարունակեմ Անգլիայում և Գերմանիայում: Այնտեղ ես մի քանի սպարինգ կանցկացնեմ»,- ընդգծեց բռնցքամարտիկը:

Ֆրանսիայում Մարտիրոսյանը մարզում է պատանի բռնցքամարտիկների: Կարիերայի ավարտից հետո նա կշարունակի մարզչի աշխատանքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---