Վիկտոր Դալլաքյան. «Եթե օտարալեզու դպրոցների բացումն արդյունավետ կարող է լինել, ինչո՞ւ դրանց թիվը սահմանափակել»

Վիկտոր Դալլաքյան. «Եթե օտարալեզու դպրոցների բացումն արդյունավետ կարող է լինել, ինչո՞ւ դրանց թիվը սահմանափակել»

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում շարունակվում է «Լեզվի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը օրենսդրական այդ նախաձեռնության վերաբերյալ ասել է, որ, այսպես կոչված, օրենսդրական նախաձեռնությունը կարող է հանգեցնել ազգի ոչնչացման; «Այնպիսի տպավորություն է, որ կարծես, մենք ուրիշ անելիք չունենք և քննարկում ենք Հայաստանում մասնավոր օտարալեզու դպրոցներ բացելու մասին օրինագիծ», - ասել է Բոստանջյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, իր հերթին, նշել է, որ այս օրինագծերի քննարկման փոխարեն պետք է կրթության մակարդակը բարձրացնել:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանն այն մասին, որ իրականում բացվելու են միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներ, ասել է, որ օրինագծում բացահայտորեն խոսվում է օտար լեզվով կրթության մասին, ինչն էլ ենթադրում է օտարալեզու դպրոցների բացում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ օտար լեզվի իմացությունը մարդու հայրենասիրությանը չի կարող խանգարել:

Իր հերթին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես է եկել այդ օրինագծի ընդունման դեմ, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որում հաստատված է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, ինչն էլ ենթադրում է, որ հանրակրթական ուսումը պետք է իրականացվի միայն հայերենով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանի կրթական մակարդակը շատ ցածր է: Նրա խոսքերի համաձայն, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես դա նկատել է, երբ ասել է, որ Հայաստանում կրթված մարդը հեղինակություն չի վայելում: Վ. Հովհաննիսյանն ավելացրել է նաև.«Այս օրինագծով ՀՀ կառավարությունը մեզ ասում է, որ մենք ընդունակ չենք բարձրորակ դպրոց բացելու և պետք է բացենք օտարալեզու դպրոցներ: Հայաստանում տիրող այս մթնոլորտում, որտեղ կրթված մարդը չի գնահատվում, այդ դպրոցների շրջանավարտները չեն կարող կիրառել իրենց գիտելիքները երկրում»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---