Բռնցքամարտի ԵԱ-ում Հովհաննես Դանիելյանը նվաճեց բրոնզե մեդալ

Բռնցքամարտի ԵԱ-ում Հովհաննես Դանիելյանը նվաճեց բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հունիսի 11-ին ռինգ է դուրս եկել 2008-ի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 ք/կ): Կիսաեզրափակչում նա հանդիպել է Էլվին Մամիշզադեին (Ադրբեջան) և զիջել նրան:

Արդյունքում Դանիելյանը նվաճել է ԵԱ բրոնզե մեդալ:

Հայաստանի այլ ներկայացուցիչներ` Արթուր Խաչատրյանը (81 ք/կ) և Հրաչիկ Ջավախյանը, (64ք/կ) նույնպես ապահովել են իրենց բրոնզե մեդալներ: Կիսաեզրափակչում նրանք պայքարելու են համապատասխանաբար Ալեքսանդր Կլյուչկոյի (Ուկրաինա) և աշխարհի չեմպիոն Արթուր Բետերբիևի (Ռուսաստան) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---