Մեծ Բրիտանիան խրախուսում է հայ-թուրքական գործընթացի շարունակությունը

Մեծ Բրիտանիան խրախուսում է հայ-թուրքական գործընթացի շարունակությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Մենք հասկանում ենք, որ հիասթափություն կա այս գործընթացից, բայց հավատացած ենք, որ դրա շարունակությունը բխում է ինչպես երկու երկրների` Հայաստանի ու Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերից: Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որ գրանցվեց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և գտնում ենք, որ չպետք է անտեսել արդեն իսկ ձեռք բերվածն այս հարցում»,-ասել է դեսպանը:

Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից ցեղասպանության ճանաչման մասին` Չ.Լոնսդեյլը նշեց, որ սա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկման հարց է, իսկ կառավարության դիրքորոշումն անփոփոխ է: «Մենք ցավում ենք 20 դարի սկզբին հայ ժողովրդի կրած տառապանքների համար: Այն ժամանակվա Բրիտանիայի կառավարությունը խստագույնս դատապարտել է այդ վայրագությունները, բայց չմոռանալով զոհվածների հիշատակը, անհրաժեշտ է շարունակել հայ-թուրքական երկխոսությունն»,- ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---