Լարիսա Ալավերդյան. Մադրիդյան սկզբունքները պատասխանում են միայն խոշոր խաղացողների շահերին

Լարիսա Ալավերդյան. Մադրիդյան սկզբունքները պատասխանում են միայն խոշոր խաղացողների շահերին

PanARMENIAN.Net - «Ես առանձնակի փոփոխություններ չեմ տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կամ բուն ԵԱՀԿ ՄԽ դիրքորորոշումների մեջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը: Ընդ որում նա դրական համարեց ակտիվ հանրային արձագանքն այդ հայտարարությանը: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ ղարաբաղյան հարցը մատչելի է դառնում բնակչության առավել լայն շրջանակների համար: «Մադրիդյան սկզբունքները ոչ հայամետ են, ոչ էլ ադրբեջանամետ, դրանք պատասխանում են միայն խոշոր խաղացողների շահերին»,-նշել է նա: Այդ համատեքստում գնահատելով Հայաստանի դիրքորոշումը, Ալավերդյանն ասել է, որ այն պասիվ-նահանջողական է: «Նահանջողական հռետորությունը խանգարում է հայ ժողովրդին և միջազգային հանրությանը հասկանալ, թե ինչ է ուզում հայկական կողմը»,-ասել է Լարիսա Ալավերդյանը:

Ընդ որում, նա նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է Մադրիդյան սկզբունքների երեք հիմնական դրույթներին` Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձ, ԼՂՀ միջանկյալ կարգավիճակ անվտանգության և ինքնավարության երաշխիքով, միջանցք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև:

Անդրադառնալով Ղարաբաղի տարածքwum խաղաղապահ ուժերի տեղակայմանը, Ալավերդյանն ասել է. «Փորձը ցույց տվեց, որ այն տարածքում, որտեղ խաղաղապահներ են գտնվում, արյուն է հեղվում»: Ընդ որում, նա հավելեց, որ 16 տարվա ընթացքում Ղարաբաղի պաշտպանության բանակը առանց կողմնակի միջնորդությաn բավականին լավ է պաշտպանում հրադադարի ռեժիմը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---