Լեհաստանի նախագահ ընտրվեց Բրոնիսլավ Կոմորովսկին

Լեհաստանի նախագահ ընտրվեց Բրոնիսլավ Կոմորովսկին

PanARMENIAN.Net - Լեհաստանում տեղի ունեցող նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մոտավոր արդյունքները ցույց են տալիս, որ նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին հաղթել է Յարոսլավ Կաչինսկուն, ով ընդունել է իր պարտությունը:

Ընտրատարածքների 95 տոկոսից ստացած պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Կոմորովսկին ստացել է ձայների 52,6 տոկոսը: Պաշտոնական վերջնական արդյունքներին սպասում են երեկոյան: Կաչինսկին արդեն շնորհավորել է Կոմորովսկուն` հաղթանակի առիթով:

Կոմորովսկին ղեկավարում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, որն աջակցում է Եվրամիությանը: Կաչինսկին, հիմնականում, բարյացակամ չէ ԵՄ հանդեպ և կասկածամտորեն է վերաբերում Լեհաստանի հակառակորդներին, հատկապես Գերմանիային եւ Ռուսաստանին:

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը` Մարիան և ևս 94 ուղևորներ Ռուսաստանի արևմտյան հատվածում` Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվեցին: Նրանք ինքնաթիռով մեկնում էին մասնակցելու Սմոլենսկին մերձ Կատինում տեղի ունեցող Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային իշխանությունների կողմից սպանված 22 հազ. լեհ սպաների հիշատակին նվիրված արարողությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---