Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը պետք է պատրաստ լինի անսպասելի պատերազմի

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը պետք է պատրաստ լինի անսպասելի պատերազմի

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պատրաստ լինի հանկարծակի պատերազմի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն (ACNIS) Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է պատրաստ լինի անսպասելիին և վատթարագույնին: Ընդ որում, նա նշել է, որ Բաքուն կշարունակի Հայաստանի զինված ուժերի «թեստավորումը» հարձակումներով և սադրանքներով: «Առավել վտանգավոր է ռազմական գործողությունների հանկարծակի սկիզբը, քան Ադրբեջանի կողմից պատերազմի հայտարարումը »,-ասել է Կիրակոսյանը` հավելելով, որ Բաքվի կողմից հերթական սադրանքի դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ըստ նրա, Ադրբեջանը Հայաստանին մարտահրավեր նետելու հնարավորություն ունի: «Հայաստանի ԶՈւ պետք է պատրաստ լինեն նման սցենարների»,-ասել է հայ փորձագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---