Հրայր Մաթևոսյանը դարձավ Վլադիմիր Կլիչկոյի անվան բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարի հաղթող

Հրայր Մաթևոսյանը դարձավ Վլադիմիր Կլիչկոյի անվան բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Բերդիչև քաղաքում հունիսի 29-ից հուլիսի 4-ը անցկացվեց բռնցքամարտի միջազգային երիտասարդական բարձրագույն կարգի մրցաշար, որտեղ խաղարկվեցին օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի անվան մրցանակները: Մրցումներին մասնակցեցին 12 երկրների 74 մարզիկներ: Հայաստանից հանդես եկավ միայն Սինգապուրի ամառային օլիմպիական առաջին խաղերի ուղեգիր ունեցող Հրայր Մաթևոսյանը /60կգ ,Երևան /: Նա հաղթեց հաջորդաբար Ուզբեկստանի /13:2/,Ռուսաստանի /7:2 /,իսկ եզրափակիչում` Ադրբեջանի /3:2 / ներկայացուցչին և արժանացավ հաղթողի կոչմանը:

Հրայր Մաթևոսյանին մրցավայր էր ուղեկցել անձնական մարզիչը` վաստակավոր մարզիչ Յուրի Ներսիսյանը:

Ուկրաինական ստուգատեսը ուժերի փորձարկում հանդիսացավ սինգապուրյան խաղերից առաջ, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---