ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում տեղի ունեցավ գործադիր իշխանության մարմինների պաշտոնյաների հետ

ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում տեղի ունեցավ գործադիր իշխանության մարմինների պաշտոնյաների հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին ԱԳՆ-ում անցկացվեց ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի և միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների համար հանդիպում` «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ և ընթացիկ հարցեր» խորագրով:

Հանդիպումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ներկայացմամբ բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց պետական իշխանության մարմինների կողմից իրականացվող արտաքին կապերի և միջազգային համագործակցության համակարգումը` որպես Նախագահի կողմից իրականացվող միասնական արտաքին քաղաքականության ապահովման գրավական:

Անցկացվող հանդիպման հիմնական նպատակն էր գործադիր իշխանության մարմիններին իրազեկելը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան նաև ԱԳ նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը, Կարինե Ղազինյանը և նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---