Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Փյունիկին» կօգնեն 3 նոր ֆուտբոլիստներ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Փյունիկին» կօգնեն 3 նոր ֆուտբոլիստներ

PanARMENIAN.Net - 2009 թվականի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլին: Երևանյան ակումբի մրցակիցը կլինի սերբական «Պարտիզանը»: Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին Սերբիայում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 21-ին:

«Փյունիկը» ձեռք է բերել հարձակվող Հովհաննես Գոհարյանին, կիսապաշտպան Արդուրթ Բարսեղյանին ու պաշտպան Ալիգե Ադեբեջիին: Գոհարյանը կմնա «Փյունիկում» մինչև սեզոնի ավարտը և հանդես կգա վարձավճարով:

«Արդեն Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում մեր կազմում հանդես կգա Էդգար Մանուչարյանը, որը մինչև տարեվերջ կխաղա մեր կազմում»,-ասել է ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը:

Ըստ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, Մանուչարյանն իր լավագույն մարզավիճակում չէ և չի հասցնի նախապատրաստվել առաջին խաղին: «Բոլոր նոր խաղացողներին մենք ձեռք ենք բերել Չեմպիոնների լիգայի խաղերի համար: Մեր մրցակցի խաղի հետ մենք արդեն ծանոթացել ենք, նրանք նույնպես մի քանի նոր ֆուտբոլիստներ ունեն: Սերբիայի առաջնությունն արդեն ավարտվել է և «Պարտիզանը» անց է կացրել միայն ընկերական խաղեր»,-ասել է Մինասյանը:

Մարզիչը նշել է, որ կգերադասեր հաղթահարել Չեմպիոնների լիգայի մի քանի փուլ, քան դառնալ երկրի չեմպիոն: «Ես կարծում եմ, որ մեկ փուլ մենք կկարողանանք անցնել, եթե խաղանք այնպես, ինչպես ծրագրել ենք»,-ասել է գլխավոր մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---