Ռաքել Դինք. «Թուրքիայում դատապարտում են ոչ թե հանցագործներին, այլ նրանց դատապարտողներին»13 հուլիսի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Ակօս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հարցով 14-րդ դատական լսման ժամանակ լրագրողներից մեկը կիսել է զոհված խմբագրի մտերիմների ու փաստաբանների այն մտահոգությունը, որ արդարությունը չի վերականգնվի: Դրա համար նրան բանտարկություն է սպառնում: Hurriyet Daily News-ը գրում է, որ Դինքի հարազատներն ու մտերիմներն այս կարծիքին հանգել են այն բանից հետո, երբ Դինքի գործով մի քանի կասկածյալներ ազատ են արձակվել, նրանցից ընդամենը երեքն են դեռևս բանտարկված: Փետրվարին Referans and the Daily News օրաթերթում լրագրող Չինգիզ Ջանդարն իր անհանգստությունն է հայտնել մի շարք խնդիրների առիթով: Նա «Հրանտ» վերնագրած իր հոդվածում քննադատել է և ծաղրի ենթարկել դատարանի գործունեությունը: Այդ հոդվածի համար Ջանդարին բանտարկություն է սպառնում 1-ից մինչև 3 տարի ժամկետով` «պետական ծառայողին վիրավորելու» մեղադրանքով: Դինքի ընտանիքը հանդես է եկել Ջանդարի պաշտպանությամբ: «Այստեղ դատում են ոչ թե հանցագործներին, այլ նրանց մեղադրողներին», -ասել է Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը և ավելացրել, որ հենց այս էլ վկայությունն է այն բանի, թե ինչպես է այս երկրում արդարադատությունը գործում: Հրանտ Դինքի գործով հաջորդ լսումը հետաձգվել է հոկտեմբերի 25-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |