Էդվարդ Նալբանդյան. Ալմաթիում հնգակողմ հանդիպումը հնարավոր է, բայց ոչ հաստատված

Էդվարդ Նալբանդյան. Ալմաթիում հնգակողմ հանդիպումը հնարավոր է, բայց ոչ հաստատված

PanARMENIAN.Net - Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Մինկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հնգակողմ հանդիպումը հնարավոր է, բայց ոչ հաստատված: Այս մասին Երևանում Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Եթե այդ հանդիպումը կայանա, ապա գլխավոր հարցը լինելու է այն, թե պատրաստ է արդյոք Ադրբեջանը շարունակել բանակցությունները Սակտ Պետերբուրգում ներկայացված մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, որի մասի էլ հենց ձեռք էր բերվել պայմանավորվածությունը հանդիպումից հետո»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Այն հարցին, թե հնարավոր է հանդիպմանը քննարկվեն Ֆիզուլիի և Քելբաջարի շրջանների հետ կապված հարցերը, ինչի մասին հայտարարել էր ադրբեջանական կողմը, Նալբանդյանը պատասխանեց, որ նման երևակայություններին Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել է արդեն փոխարտգործնախարարի մակարդակով:

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում միակողմանի բանաձևի շրջանառության մեջ դնելը բացասական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա: Այս մասին այսօր հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, այս կարծիքին են նաև բոլոր այն երկրները, որոնք աջակցում են կողմերին խնդրի խաղաղ կարգավորման հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---