Բենասկում տեղի ունեցող շախմատի մրցաշարում Հրանտ Մելքումյանն առաջատարից հետ է մնում մեկ միավորով

Բենասկում տեղի ունեցող շախմատի մրցաշարում Հրանտ Մելքումյանն առաջատարից հետ է մնում մեկ միավորով

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) միջազգային բաց մրցաշարում հավաքել են 5 միավոր: Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Իսպանիայի Բենասկ քաղաքում: 6 խաղից հետո երկու շախմատիստներն էլ բրազիլացի առաջատարից հետ են մնում մեկ միավորով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Կարեն Մովսիսյանն ու Զավեն Անդրեասյանը ունեն 4,5-ական միավոր:

Վրաստանի Փոթի քաղաքում շարունակվում է «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» մրցաշարը: Հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 3 հնարավորից հավաքել է 2,5 միավոր և գրավում է 4-րդ տեղը: Նա առաջատարներին զիջում է 0,5 միավորով: Կանանց միջև մրցումներում Անահիտ Խաչատրյանը հավաքել է 1,5 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---