Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը բացահայտ սուտ է

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը բացահայտ սուտ է

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացահայտ սուտ է անվանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե իբրև հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ թե իբրև այդ հարցը քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում: «Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգում կայացած հանդիպման ընթացքում»,-հայտարարել Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---