Գագիկ Մինասյանը նշել է ՀՀ առաջին նախագահի լավագույն ընկերներին

Գագիկ Մինասյանը նշել է ՀՀ առաջին նախագահի լավագույն ընկերներին

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում ոչ մի զարգացում հնարավոր չէ առանց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ու ղարաբաղյան հարցի լուծման, ոչ մի նոր բան չի պարունակում, ասել է ՀՀ խորհրդարանի ֆինանսավարկային ու բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: «Ցավոք, այստեղ ոչ մի նոր բան չկա ոչ իմ, ոչ մյուս քաղաքական գործիչների համար: Որոշ նոր բան կա նրա մի շարք զինակիցների համար, որոնք տարիներ շարունակ հետևում են նրա հայտարարություններին»,-ասել է նա հուլիսի 21-ին կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, դա հենց այն դիրքորոշումն է, որը հանգեցրեց իշխանափոխության 12 տարի առաջ, քանի որ այդ պարտվողական դիրքորոշումը ոչ մի լավ բանի չէր կարող բերել ոչ Հայաստանում, ոչ ԼՂՀ-ում: «Հարկ է նշել, որ դա հենց այն դիրքորոշումն է, որն ամեն օր կրկնում են Ադրբեջանն ու Թուրքիան»,-ասել է նա:

Ընդ որում, իշխող կուսակցության անդամն ընդգծել է, որ այդ դիրքորոշման շրջանակներում նա ունի համախոհներ, որոնք, սակայն, սակավ են` դա Թուրքիան է ու Ադրբեջանը: «Սակայն համաշխարհային տերությունները այլ կարծիք ունեն, այդ թվում նաև ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, որոնք պնդում են, որ այդ երկու գործընթացները ոչ մի կապ ունենալ չեն կարող»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---