ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությունը քաղաքականապես աննպատակահարմար է

ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությունը քաղաքականապես աննպատակահարմար է

PanARMENIAN.Net - Ժամանակը ցույց կտա, թե ինչպես Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը կանդրադառնա Ղարաբաղի և Մերձդնեստրի խնդիրների վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: «Կարևոր է, որպեսզի ղարաբաղյան կարգավորումը ձեռք բերվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,-ասել է դեսպանը: Ըստ նրա, քաղաքականապես աննպատակահարմար կլիներ փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը` հիշեցնելով, որ Անկարայի վերջին ջանքերն, ուղղված ղարաբաղյան խնդրի լուծման ակտիվացմանը, բարենպաստ արդյունք չտվեցին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---