Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA-ի վարկանիշում պահպանել է իր դիրքը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA-ի վարկանիշում պահպանել է իր դիրքը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցանկը: Հուլիսի 14-ին ներկայացված վերջին վարկանիշի համեմատ, Հայաստանի ազգային հավաքականը իր դիրքերը չի փոխել և 318 միավորով դեռևս գրավում է 96-րդ տեղը:

Առաջատարների եռյակը չի փոխվել` առաջին տեղում 1883 միավորով 2010 թ. աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, երկրորդ տեղը 1659 միավորով գրավում է Հոլանդիայի հավաքականը, որն արծաթե մեդալակիր է, երրորդ տեղում Բրազիլիայի հավաքականն է, որն ունի 1524 միավոր:

Օգոստոսի 11-ին հավաքականները ընկերական խաղով հանդես կգան: Երևանի «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կհանդիպի Իրանի հավաքականի հետ, որը վարկանիշում գրավում է 65-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---