Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Իրանի հավաքականին

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Իրանի հավաքականին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Իրանի հավաքականի դեմ: Դա երկրորդ ընկերական հանդիպումն էր Վարդան Մինասյանի ղեկավարությամբ, առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 3:1 հաշվով հաղթել էին Ուզբեկստանի հավաքականին:

Խաղն ակտիվ սկսեցին հայ ֆուտբոլիստները, և արդեն 11-րդ րոպեին գոլ խփեց Մարկոս Պիզելին: Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ ելույթ էր ունենում «Ռենդերսի» (Դանիա) ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:

Արդեն 37-րդ րոպեին կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը հեռահար հարվածով գրավեց հակառակորդի դարպասը: Երկրորդ խաղակեսում երկրպագուներն ունեցան 3 գոլ դիտելու հնարավորություն իրանցի ֆուտբոլիստների կատարմամբ:

51-րդ րոպեին Մարկոս Պիզելին վաստակեց 11-մետրանոց, բայց Լևոն Փաչաջյանը չկարողացավ այն իրագործել: Դրանից հետո իրանցի ֆուտբոլիստները սկսեցին գրոհել: Գոլերի հեղինակներ դարձան Սեյեդ Ադիաղիլին և Սեյեդ Մոհամմեդ Օսենին: 78-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ջավադ Նեկունամը, բայց իրանցիները շարունակեցին գրոհել և երկրորդ խաղակեսի լրացուցիչ րոպեին 11-մետրանոց վաստակեցին, որն իրագործեց Սեյեդ Ադիաղիլին, Իրանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---