Հրազդանի «Քախսին» 3:7 հաշվով զիջեց իռլանդական «Սպորտինգ Ֆինգել» թիմին

Հրազդանի «Քախսին» 3:7 հաշվով զիջեց իռլանդական «Սպորտինգ Ֆինգել» թիմին

PanARMENIAN.Net - Հրազդանի «Քախսին» 3:7 հաշվով զիջեց իռլանդական «Սպորտինգ Ֆինգել» թիմին ֆուտզալի Եվրոպայի գավաթի ընտրական մրցաշարի որակավորման փուլի շրջանակներում: Հայկական թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արմեն Սանամյանը, Արմեն Գյուլամբարյանը և Գագիկ Սիմոնյանը:

Լիտվայում անցկացվող մրցաշարը սկսվել էր հրազդանցիների այսօրվա մրցակցի և Կաունասի «Նաուտարա» թիմերի միջև հանդիպումով, որում հաղթել էին իռլանդացիները 5:3 հաշվով: Քանի որ հաջորդ փուլ անցնում է միայն խմբի հաղթողը, ապա «Սպորտինգ Ֆինգել» թիմը ժամանակից շուտ ապահովեց հաղթողի կոչումը այս խմբում: Մրցաշարի վերջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին: Երկրորդ տեղի համար կպայքարեն «Քախսին» ու «Նաուտարան», հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---