ԱՄՆ-ն լքում է տարածաշրջանը

ԱՄՆ-ն լքում է տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Թե հայ-ռուսական ռազմական պայմանագրի թարմացումը, թե ռազմավարական գործընկերության և փոխըմբռնման մասին թուրք-ադրբեջանական պայմանագիրը հուշում են, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս տարածաշրջանից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ որոշումն Իրաքից իր զորքերը դուրս բերելու մասին, ակտիվացրել է Թուրքիայի գործունեությունը Մերձավոր Արևելքում, քանի որ ԱՄՆ հեռանալուց հետո մնում է դատարկ տարածություն: Այդ առումով Շաքարյանը նշել է, որ Ամերիկայում նույնպես դժգոհ են Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունից: «Հաջորդ տարվանից Օբաման կպատրաստվի ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրություններին, և հնարավոր է` սկսի մեկուսացման քաղաքականություն»,- ասել է Շաքարյանը և հավելել, որ Օբաման կփորձի երկիրը դուրս բերել տարածաշրջանից:

«Եվրամիությունը զբաղված է ֆինանսական ճգնաժամով և չի խառնվում տարածաշրջանի գործերին, ԵԱՀԿ ՄԽ-ն այդքան ակտիվ չէ, և ԱՄՆ-ն չի զբաղվի տարածաշրջանով: Ստացվում է այնպես, որ այդ հարցը բաժին է ընկնում Ռուսաստանին և Թուրքիային, որոնք փորձում են վերադասավորել իրենց ուժերը»,- ասել է Շաքարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---