Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմանի հարաբերությունները

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմանի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոն Զարիֆիի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր բնագավառներում Հայաստանի և Տաջիկստանի միջև արդյունավետ համագործակցության խորացման և ընդլայնման համար: Կողմերը վերահաստատեցին երկկողմ պատրաստակամություն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախարարները կարևորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Տաջիկստանի փոխգործակցության խորացումը:

Նախարարներն ընդգծեցին երկու երկրների միջև տնտեսական ներուժի կիրառման, գործարար շրջանակների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնվեցին, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի միջև իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման և թարմացման առումներով: Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին անդրադարձան Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---