Գևորգ Պապոյանը և Դիանա Խուբեսերյանն Օլիմպիական խաղերում իրենց ելույթներն ավարտեցին առանց մեդալների23 օգոստոսի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրում շարունակվում են ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը: Հայ վազորդուհի Դիանա Խուբեսերյանը 100մ տարածությունում 33 մասնակիցների շարքում 18-րդն էր` ցուցաբերելով 12.95 վայրկյան արդյունք: Չեմպիոն է դարձել Ժոզեֆին Օմական (Նիգերիա) 11.58 վայրկյան արդյունքով: Ջրացատկում Գևորգ Պապոյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ և զբաղեցրեց 13-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Բո Կյուն (Չինաստան): Էդգար Բաբայանը թիավարումում նույնպես դուրս չեկավ եզրափակիչ և զբաղեցրեց 13-րդ տեղը: Ոսկին նվաճեց բրազիլացի Իսագուիաս Կյուերիոսը: Բաբայանը սլալոմ ոճում հանդես կգա օգոստոսի 24-ին: Նույն օրը հանդես կգա նաև հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը: Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ` 1 արծաթե և 3 բրոնզե: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |