Հայաստանի առաջնության կենտրոնական խաղում «Փյունիկը» 5:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Ուլիսին»

Հայաստանի առաջնության կենտրոնական խաղում «Փյունիկը» 5:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Ուլիսին»

PanARMENIAN.Net - Օգոտոսի 21-ին և 22-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի 18-րդ տուրի խաղերը: Միակ ոչ ոքին գրանցվել է «Կիլիկիա»-«Իմպուլս» խաղում:

«Միկան» Գյումրիում կարողացել է հաղթել «Շիրակին» Էդնեյ դե Օլիվեյրայի գոլի շնորհիվ:

Արսեն Բալաբեկյանի գոլի շնորհիվ «Բանանցը» կարողացավ 1:0 հաշվով հաղթել «Գանձասարին» և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը (44 միավոր): Հայաստանի առաջնության կենտրոնական խաղում «Փյունիկը» 5:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Ուլիսին»: Այսպիսով, «Փյունիկը» 39 միավորով բարձրացել է երկրորդ հորիզոնական, «Ուլիսը» 38 միավորով 3-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---