Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը`Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց ազգային ընտրանու ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության Իռլանդիայի և Մակեդոնիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական հանդիպումներին:

Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, իսկ Մակեդոնիա-Հայաստանը` սեպտեմբերի 7-ին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել հետևյալ մարզիկները`

Դարպասապահներ` Ոոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գևորգ Կասպարով («Միկա») և Ստեփան Ղազարյան («Բանանց»):

Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Հրայր Մկոյան («Միկա»), Արարատ Առաքելյան («Բանանց»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Աղվան Մկրտչյան («Միկա»), Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ») և Հովհաննես Համբարձումյան («Բանանց»):

Կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Մասիս Ոսկանյան («Ռոզելար», Բելգիա), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Արտակ Դաշյան («Մետալուրգ Դ.», Ուկրաինա), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Լևոն Պաչաջյան («Սանատ Նավթ», Իրան) և Արտակ Ալեքսանյան («Ուրալ», Ռուսաստան):

Հարձակվողներ` Սամվել Մելքոնյան («Բանանց»), Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ Դ.», Ուկրաինա), Մարկոս Պիզզելի («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Ռանդերս», Դանիա), Հովհաննես Գոհարյան («Փյունիկ») և Արտակ Գրիգորյան («Ուլիս»):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---