Ռուբեն Հայրապետյան. Ակադեմիայի տարածքում կկառուցվի 3000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ 1 սեպտեմբերի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո, UEFA-ի նախագահ Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համատեղ մամլո ասուլիս տվեցին: Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Պլատինիին և UEFA-ին հայկական ֆուտբոլին ցուցաբերած աջակցության համար: «Գումարի 62 տոկոսը տրամադրեց UEFA-ն և այսօր մենք ունենք եվրոպական մակարդակի մարզահամալիր: Ակադեմիայում կկառուցվի 3000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ»,-ասել է Հայրապետյանը: Պլատինին նշել է, որ UEFA-ն միշտ աջակցելու է ազգային ֆեդերացիաներին: Իսկ հայկական ֆուտբոլի մասին նա ասաց. «Ես տեսա ՀՀ հավաքականի 2 խաղ. մեկը Թուրքիայի հետ և մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի խաղը Սլովենիայի հավաքականի հետ: Կարծում եմ, որ նրանք վատ չխաղացին»: «UEFA-ն բազմաթիվ նման համալիրներ է կառուցել Եվրոպայում, սակայն այս համալիրն առանձնահատուկ է և շատ գեղեցիկ»,-ասել է UEFA-ի նախագահը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |