Սերգեյ Մինասյան. Ղարաբաղի և Հայաստանի վերաբերյալ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ում ոչինչ չի փոխի

Սերգեյ Մինասյան. Ղարաբաղի և Հայաստանի վերաբերյալ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ում ոչինչ չի փոխի

PanARMENIAN.Net - 1991թ. աշունը Հայաստանի նորագույն պատմության ամենանպաստավոր շրջաններից մեկն էր, հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, այդ շրջանում հռչակվեց Արցախի Հանրապետությունը և ստեղծվեցին քաղաքական ու ռազմական իշխանության լեգիտիմ մարմիններ, ինչպես նաև բավականին լուրջ իրավական դաշտ, որը չունեին նույնիսկ հետխորհրդային երկրները: Ընդ որում նա նշել է, որ գլխավոր քաղաքական գործոնն այն է, որ ԼՂՀ-ն արդեն 19 տարի է ինչ գոյություն ունի:

Մեկնաբանելով ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած բանաձևի հնարավոր ընդունումը` Մինասյանն ասել է, որ, հավանաբար, այդ բանաձևը նման կլինի 2008-ին ընդունած բանաձևին և ոչ մի նշանակություն չի ունենա: «Եթե այդ բանաձևը նույնիսկ ընդունվի, ապա երկու շաբաթ անց նույնիսկ Ադրբեջանում նրա մասին չեն հիշի»,- ասել է հայ փորձագետը:

Իր հերթին Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության հռչակմանն, ասել է, որ Հայաստանն արդեն բազմաթիվ պատեհ առիթներ է բաց թողել: Ըստ նրա, այս պահի դրությամբ, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դա կարող է առիթ հանդիսանալ շահարկումների համար միջազգային ատյանների կողմից: Այդ համատեքստում նա ասաց, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքեր և համադաշնային հարաբերություններ հաստատեր Ղարաբաղի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---