Ջովանի Տրապատոնի. Ես միշտ ուսումնասիրում եմ հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը և փորձում օգտվել դրանից

Ջովանի Տրապատոնի. Ես միշտ ուսումնասիրում եմ հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը և փորձում օգտվել դրանից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Իռլանդիայի հավաքականի իտալացի մարզիչ Ջովանի Տրապատոնին և թիմի ավագ Ռոբի Կինը հանդիպեցին լրագրողների հետ: Հայաստան-Իռլանդիա խաղի մասին, որը կկայանա սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, Տրապատոնին ասաց հետևյալը. «Դա խմբում առաջին խաղն է, և ուստի հեշտ չի լինի հոգեբանական առումով, և հետո առաջին արդյունքը շատ կարևոր է: Հայաստանի հավաքականը շատ արագ է խաղում և տեխնիկապես լավ է պատրաստված»:

Նա խոստովանեց, որ առաջին անգամ իմ մարզչական կարիերայի ընթացքում նա կանվանի ֆավորիտին` դա Իռլանդիայի հավաքականն է: «Ես միշտ ուսումնասիրում եմ հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը և փորձում եմ կիրառել դրանք »,- ասաց Տրապատոնին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---