Արտակ Զաքարյանը վաղաժամ է համարում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը

Արտակ Զաքարյանը վաղաժամ է համարում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տալիս հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, անտեղի շահարկումների առիթ է տալիս ՀՀ ղեկավարության հասցեին: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Ըստ Զաքարյանի, Հայաստանի ղեկավարությունը մտադիր չէ խոչընդոտել ՀԱԿ-ի միջոցառումների անցկացմանը: «Գոյություն ունի օրենք, որի հիման վրա, քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել Ազատության հրապարակը հանրահավաքի համար` անցկացման համար մեկ այլ վայր առաջարկելով»,-նշել է նա:

Պատգամավորը վաղաժամ է համարում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: «Կարծում եմ, որ այժմ ժամանակը չէ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման համար, քանի որ գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցային գործընթաց, որից չի կարելի շեղվել»,-ասել է Զաքարյանը:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևին, Արտակ Զաքարյանը նշել է, որ եթե ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունի այդ բանաձևը, տվյալ փաստաթուղթը իրավական հետևանքներ չի ունենա հայկական կողմի համար: «Դա ուղղակի ևս մեկ փաստաթուղթ է, որը կհամալրի Ադրբեջանի ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչական արսենալը»,-ասել է պատգամավորը:

Մեկնաբանելով այն, որ Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է խաչ տեղադրել Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին, Զաքարյանն ասել է, որ թուրքական կողմի քաղաքականությունը շատ հակասական է և չի համապատասխանում այդ երկրի ղեկավարի հայտարարություններին: «Այն, ինչ այժմ կատարվում է Սբ.Խաչ եկեղեցու շուրջ, քաղաքական շոու է, ուղղված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին»,,-նշել է նա:

Անդրադառնալով Գազպրոմի վարչության նախագահի տեղակալի հայտարարությանը գազի գների աճի մասին, Զաքարյանը նշել է, որ այդ հարցը շատ է մտահոգում Հայաստանի բնակչությանը և երկրի ղեկավարությունն ամեն ինչ կանի, մեղմելու համար դրա բացասական հետևանքները բնակչության առավել խոցելի շերտերի համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---