Աշոտ Մելքոնյան. Մեր պատմական հողերն այցելելու համար մեզ հրավեր հարկավոր չէ

PanARMENIAN.Net - Մեզ հրավեր հարկավոր չէ, մեր պատմական հողերն այցելելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Հայրենակցական միությունների միաբանության նիստում: Ըստ նրա, հայերը լավ գիտեն, թե որտեղ են գտնվում իրենց պատմական հուշարձանները: «Մենք չպետք է մասնակցենք թուրքերի շոուին»,-ասել է նա:

Իր հերթին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ իր էժանագին շոուի միջոցով Թուրքիան ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ: Ընդ որում, նա նշել է, որ շարիատը թույլ չի տալիս խաչ տեղադրել քրիստոնեական եկեղեցու վրա կամ վերականգնել այն: «Թուրքական իշխանությունները երբեք խաչ չեն տեղադրի քրիստոնեական եկեղեցու վրա, քանի որ դրանով նրանք կխախտեն օրենքը»,-ասել է նա:

Իր հերթին, Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Ժասմեն Ասրյանը նշել է, որ այս շոուից Թուրքիան ոչ միայն նյութական շահ կստանա, այլ ի պատասխան իր նախաձեռնության զիջումներ կպահանջի Հայաստանից:

Միությունը նաև հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ Թուրքիայի նախաձեռնությունը միայն առաջին հայացքից կարելի է բարյացակամության դրսևորում համարել: Իրականում, թուրքերը ցականում են բարելավել իրենց իմիջը, որպես քաղաքակիրթ և ժողովրդավար երկիր ներկայանալով Եվրոպայի աչքում: Հայտարարության մեջ ասվում է, որ Անկարան իր նախաձեռնությամբ ցանկանում է տորպեդահարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև ապակոնսերվացնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սառեցված, եթե ոչ ձախողված գործընթացը` դրանով իսկ միջամտելով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Միությունը կոչ է անում իրենց ազգային ու կրոնական արժանապատվությունը հարգող բոլոր հայերին չմասնակցել պատարագին և չվերածվել գործիքի օտարի ձեռքում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---