Տոկիոյի աշխարհի առաջնությունում բոլոր հայ ձյուդոիստները հանդես կգան նույն օրը` սեպտեմբերի 12-ին

Տոկիոյի աշխարհի առաջնությունում բոլոր հայ ձյուդոիստները հանդես կգան նույն օրը` սեպտեմբերի 12-ին

PanARMENIAN.Net - Մոսկվայում և Տոկիոյում տեղի են ունենում ձյուդոյի և ըմբշամարտի աշխարհի առաջնություններ, որոնց մասնակցում են նաև հայ մարզիկները:

Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի հայ մարզիկները նվաճել են 3 մեդալ, իսկ ազատ ոճի մարզիկները շարունակում են ելույթները: Առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 12-ին:

Սեպտեմբերի 9-13-ը Տոկիոյում ընթանում է ձյուդոյի ԱԱ, որին Հայաստանի հավաքականը ներկայացրել է 3 տղա և 1 աղջիկ ձյուդոիստների, նրանք բոլորը հանդես կգան սեպտեմբերի 12-ին: 60 ք/կ-ում հանդես կգա աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը, իսկ 66 ք/կ-ում` աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը և Համբարձում Տոնոյանը, իսկ աղջիկների թվում` Գայանե Համբարձումյանը (48 ք/կ):

ԱԱ մեկնարկից առաջ ձյուդոյի Հայաստանի հավաքականը մեկնել է Տոկիո, որտեղ առաջնությունից առաջ անցկացրել է վերջին նախապատրաստական աշխատանքները:

Մոսկվայում ընթացող ըմբշամարտի ԱԱ լուսաբանման գործում PanARMENIAN.Net ին աջակցել է «Արմավիա» ավիաընկերությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---