ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զգացել են, որ հակամարտության կողմերից ոչ մեկը չի ցանկանում այնտեղ խաղաղապահների տեսնել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների առաջընթացին նպաստող ծրագրի մշակման ժամանակ, մենք նախատեսում էինք կատարել մեծ ծավալի աշխատանք: Շփման գծի հատումը այդ ծրագրի մի մասն էր»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Ըստ նրա, շփման գծի հատումը կատարվեց մի քանի պատճառներով. «Առաջին հերթին այդ քայլով մենք ցանկանում էինք ընդգծել, որ շփման գիծը հարևան ժողովրդներին բաժանող սահման չէ: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ մի գեղեցիկ օր երկու երկրների ներկայացուցիչները կկարողանան ազատ հատել այդ շփման գիծը; Երկրորդ նպատակը հրադադարի խախատումների մասին տեղեկատվությունը ստուգելն էր»,-ասել է նա:

Համանախագահը նշել է նաև, որ շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ու հայկական զորքերի միջև տարածությունը 40 մետր էր: «Հրադադարի բոլոր տարիներին ռեժիմի խախտումները եղել են հենց այդ պատճառով: Սակայն հիմնական մտավախություն է առաջացնում այն, որ վերջերս գրանցվել է ոչ միայն փոխհրաձգություն, այլ նաև զինվորների կողմից ճակատային գիծն անցնելու փորձեր: Մենք երկու կողմերին հայտարարում ենք, որ դա շատ վտանգավոր է: Դրանք եզակի դեպքեր են: Մենք զրուցել ենք հրադադարի ռեժիմի պահպանման կարևորության մասին Բաքվում, Երևանում և Արցախում: Սակայն, անկեղծ կլինեմ, անհնար կլինի այդ գոտում անհապաղ խաղաղապահների տեղակայել: Մենք զգացինք, որ հակամարտության կողմերից ոչ մեկը չի ցանկանում այնտեղ խաղաղապահների տեսնել»,-ասել է նա, հաղորդում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---