«Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի ԼՂՀ անկախության ճանաչման բանաձևի դեմ

«Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի ԼՂՀ անկախության ճանաչման բանաձևի դեմ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ չէ ՀՀ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը, սակայն դեմ է քվեարկելու ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագծին: Այդ մասին PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակցին է հայտարարել խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանալու է միայն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, այսինքն, եթե մենք այժմ ճանաչենք ԼՂՀ անկախությունը, դա դուրս կլինի բանակցային գործընթացի տրամաբանությունից և էապես կբարդացնի ՄԽ աշխատանքը: Ճիշտ է, եթե ինչ-որ պատճառներով Մինսկի գործընթացը փակուղի մտնի, ապա մենք չենք բացառում օրինագծի ընդունումը»,-ասել է Սաֆարյանը:

Նա նշել է նաև, որ անձամբ ինքը դեմ չէ այս օրինագծին: «Սակայն այս պահի դրությամբ օրինագծի արտահերթ քննարկումը նպատակահարմար չէ: Կարելի է այն թողնել ԱԺ մեծ օրակարգում, հետո վերադառնալ քննարկման»,-ասել է Սաֆարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---