Սերժ Սարգսյան. Հայաստանը սպասում է, թե երբ Թուրքիայի առաջնորդները քաղաքական կամք կդրսևորեն

Սերժ Սարգսյան. Հայաստանը սպասում է, թե երբ Թուրքիայի առաջնորդները քաղաքական կամք կդրսևորեն

PanARMENIAN.Net - «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Անկարայի հետ սահմանի բացումը օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլ նաև մեր ողջ տարածաշրջանին»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին որոշումը իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկն է եղել, սակայն նա գիտակցաբար է գնացել դրան: «Այո, թուրքերը Ցեղասպանություն են գործել: Այո, նրանք խլել են մեր կենսական կարևոր տարածությունը: Այո, նրանք հանցագործությունից հետո հարյուր տարվա ընթացքում հերքել են այն և շարունակում են հերքել: Իսկ հանցագործության ժխտումը, հնարավոր է, ավելի սարսափելի հանցագործություն է: Բայց մյուս կողմից, ժամանակակից աշխարհում գրեթե չկա պետություն, որը չունենա պատմական խնդիր, միմյանց հետ հարաբերություններում չլուծված հարցեր: Նման մարտահրավերներին քաղաքակիրթ պատասխանն առանց նախապայմանների լայնածավալ համագործակցությունն է»,-նշել է ՀՀ նախագահը, ավելացնելով, որ սխալ է վիրավորվածի կեցվածքում սպասել, թե երբ թուրքերը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, և միայն դրանից հետո վերականգնել հարաբերությունները: «Իմ մոտեցումը միանշանակ չի ընդունվել մեր հասարակության կողմից, առավել ևս սփյուռքահայերի կողմից: Եվ դա հասկանալի է. մեր ժողովուրդն էմոցիոնալ է, այդ տարիներին տուժել է յուրաքանչյուր հայ ընտանիք»,- ասել է ՀՀ նախագահը և հավելել, որ այսօր շատ քիչ մարդ է մնացել, որոնք համարում են, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցում սխալ են եղել:

«Մեր նախաձեռնությունը թելադրված էր սթափ գիտակցությամբ և չէր հակասում մեր ազգային շահերին: Թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկությունը բոլորովին չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից կամ գնում ենք ինչ-որ զիջումների: Որպեսզի թուրքերը ճանաչեն Ցեղասպանությունը, փորձվել են գրեթե բոլոր ուղիները»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա նաև ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելուց հետո թուրքական հասարակությունում սկսվեցին շատերի համար անսպասելի գործընթացներ. Թուրքիայի մեծ քաղաքներում երիտասարդները դուրս էին գալիս և խոսում Ցեղասպանության մասին: «Իհարկե, մեր հարաբերությունների կարգավորումն այս անգամ չստացվեց: Թուրքական կողմը հրաժարվեց խորհրդարանում վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները: Հիմա մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվեն քաղաքական ուժեր կամ առաջնորդներ, որոնք պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսևորել»,- ասել է ՀՀ նախագահը, գրում է ուկրաինական «Պրոֆիլ» ամսագիրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---