ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության մասին խոսելուց առաջ, հարկավոր է որոշել պատրաստ է արդյոք դրան Եվրոպան

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության մասին խոսելուց առաջ, հարկավոր է որոշել պատրաստ է արդյոք դրան Եվրոպան

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության մասին հարց օրակարգում չկա: Այդ մաիսն հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Գաղտնիք չէ, որ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և այդ հարաբերությունները շատ տարողունակ են: Ռուսաստանը մեր գլխավոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: ՌԴ ներդրումները Հայաստանում հասնում են 2,750 մլրդ դոլարի, գործում է 140 ՀՁ, պատրաստվում են նոր համաձայնագրեր, շատ սերտ է նաև հումանիտար համագործակցությունը: Եթե մենք իրոք որևէ մեկի դաշնակիցն եք և ռազմավարական գործընկերը, մենք չենք կարող ինչ-րո բանում կասկածել և այլընտրանք որոնել: Մենք բազմակողմանի ուղղվածության քաղաքականություն ենք վարում՝ չհակադրելով մեկը մյուսին և եռանկյունիներ չկառուցելով` ստանալու համար այդ եռանկյունիներից կասկածելի և անկայուն, մտածածին դիվիդենտներ»,-ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ ինչպես նախկինում, ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության մասին խոսելուց առաջ, հարկավոր է որոշել պատրաստ է արդյոք դրան Եվրոպան: Ըստ նրա, հարկավոր է իրատես լինել: «Այսօր այդ հարցը ևս մեր օրակարգում չէ: Կա ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերությունները խորացնելու հարց, այնքանով, որքանով ԵՄ-ն պատրաստ է դրան: Մենք բավական ակտիվ գործակցություն ունենք նաև այժմ, և ոչ միայն Արևելյան գործընկերության շրջանակներում: Դեռ մինչ այդ ծրագրի մեկնարկը, մենք պայմանավորվածություն ունեինք Բրյուսելի հետ Հայաստանում տարբեր ոլորտի փորձագետներ ունենալու մասին, որպեսզի նրանք օգնեն մեր օրենսդիրր, գործադիր մարմինների բարեփոխումներին և այլն: Մենք չափազանց ակտիվ հարաբերություններ ունենք Ֆրանսիայի, Իտալիայի, սկանդինավյան երկրների, Հունաստանի, Կիպրոսի հետ: Պատկերացրեք, որ Հայաստանից արտահանվող ապրանքի կեսից ավելին գնում է ԵՄ: Եվրոպական երկրներում շատ հայեր են բնակվում և կարելի է ասել, որ Հայաստանը միայն այն երկիրը չէ, որ պատկերված է քարտեզի վրա: Հայկական համայնքներ կան աշխարհի շուրջ 100 երկրներում և Հայաստանը նաև այդ 100 երկրների համալիրն է»,-ասել է Նալբանդյանը, գրում է «Սեգոդնյա.ռու»-ն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---