Հայաստանում Վրաստանի դեսպանատանը ոչինչ չգիտեն «Վերին Լարս» ՀԱԿ-ի փակման մասին

Հայաստանում Վրաստանի դեսպանատանը ոչինչ չգիտեն «Վերին Լարս» ՀԱԿ-ի փակման մասին

PanARMENIAN.Net - «Վրաստանը չի փակել «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը, որքան գիտեմ, նման բան չկա: Հնարավոր է` այնտեղ սահմանապահները ինչ-որ բան են հայտնաբերել, բայց պաշտոնական Թբիլիսին ոչինչ չի ձեռնարկել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գոչա Գվարամաձեն: Նրա խոսքերով, եթե ՀԱԿ-ը փակվեր, ապա դեսպանատունն այդ մասին կտեղեկացվեր:

«Վերին Լարս» ՀԱԿ-ում արդեն երկու օր կանգնած են խաղողով բեռնված 10 մեքենաներ, որոնք ուղևորվում են Ռուսաստան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին դիվանագիտական աղբյուրներից, ներկա պահին պարզվում են հայկական բեռը պահելու պատճառները, որը նախատեսված է Ռուսաստանի համար:

Իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ ՀԱԿ-ը փակվել է Վրաստանի կողմից: «Թբիլիսին այդ կերպ բողոքում է նրա դեմ, որ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել վրացական բանաձևին»: Երկրորդ պատճառը` «Վերին Լարսը» փակվել է Թուրքիայի խնդրանքով, որը ցանկանում է հայկական խաղողը դուրս մղել ռուսական շուկայից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---