ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԿՈՄԿՈՒՍԻ ԲՅՈՒՐՈՅԻՑ

PanARMENIAN.Net - Կոմունիստական կուսակցությունում շարունակվում են խորանալ հակասությունները: Երեկ, Հայաստանի կոմկուսի ԿԿ բյուրոյի որոշմամբ, ՀԿԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանը հեռացվել է բյուրոյից: Կուսակցության ղեկավար մարմինը որոշում է ընդունել Հրանտ Ոսկանյանին ազատել նաեւ խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից: Խմբակցության նոր նախագահի հարցը կորոշվի խորհրդարանական արձակուրդներից հետո: Հրանտ Ոսկանյանը, որը խորհրդային ժամանակներում մի քանի տարի շարունակ զբաղեցրել է Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը, երկրորդ մարդն է, որը հեռացվում է կուսակցության ղեկավարությունից: Երկու շաբաթ առաջ իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար Յուրի Մանուկյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---