Վանես Մարտիրոսյանը կարող է մենամարտել WBA չեմպիոն Միգել Կոտտոյի հետ

Վանես Մարտիրոսյանը կարող է մենամարտել WBA չեմպիոն Միգել Կոտտոյի հետ

PanARMENIAN.Net - WBA վարկածով առաջին միջին քաշային կարգում չեմպիոն Միգել Կոտտոն (Պուերտո Ռիկո) որոշում է ընդունել ռինգ դուրս չգալ դեկտեմբերի 4-ին և հիմա նախատեսում է իր հաջորդ մարտն անցկացնել հաջորդ տարվա սկզբին: Մարտը պետք է տեղի ունենար Խուլիո Սեզար Չավես-կրտսերի դեմ, հաղորդում է BoxingScene.com-ը:

Չավես-կրտսերի փոխարեն Կոտտոյին առաջարկել են երկու թեկնածություն` Կերմիտ Ցինտրոնին (Պուերտո Ռիկո) և Վանես Մարտիրոսյանին (ԱՄՆ), հաղորդում է allboxing.ru-ն:

Մարտիրոսյանի փրոմոութեր Բոբ Արումը նշել է, որ Կոտտոն կորոշի` կհանդիպի Ցինտրոնի կամ Մարտիրոսյանի հետ, թե ընդհանրապես ռինգ դուրս չի գա այս տարի

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---