Արթուր Աբրահամ. Կարծում եմ, որ կկարողանամ հաղթել Ֆրոչին, չէ որ ես նրանից ուժեղ եմ28 սեպտեմբերի 2010 - 13:23 AMT PanARMENIAN.Net - IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն և «Super Six World Boxing Classic» առաջնության մասնակից Արթուր Աբրահամը (Գերմանիա) ասել է, որ իր մրցակից Կառլ ֆրոչը (Անգլիա) շատ լավ կողային և ուղիղ հարվածներ է կատարում: Բռնցքամարտիկների միջև կիսաեզրափակիչ մենամարտը կկայանա նոյեմբերի 27-ին Հելսինկիում: «Նա աշխարհի նախկին չեմպիոնն է և շատ լավ աշխատում է ձախ ձեռքով, լավ հարվածներ է հասցնում: Յուրաքանչյուրը, ով պայքարում է աշխարհի չեմպիոնի կոչման համար, ուժեղ է: «Super Six»-ում թույլ մրցակիցներ չկան: Բայց ես կարծում եմ, որ կկարողանամ հաղթել Ֆրոչին, չէ որ ես նրանից ուժեղ եմ»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում box-club.ru-ն: Հայ բռնցքամարտիկը գտնում է, որ գերմիջին քաշային կարգում իր բոլոր մրցակիցըները ուժեղ և ծանր են: «Այդ իսկ պատճառով ես պետք է շեշտը դնեմ հարվածի արագության և ուժի վրա: Գլխավորը մարտավարությունն է: Պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնել ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությանը, այլև բոլոր մնացած բաղկացուցիչներին»,- ավելացրել է Աբրահամը: Բռնցքամարտիկը հերթական անգամ նշել է, որ չի սիրում շատ խոսել նախքան մենամարտը և կփորձի իրեն դրսևորել ռինգում: «Ես բոլոր մարդկանց մեծ հարգանքով եմ վերաբերվում, անկախ այն բանից, նրանք մարզիկներ են, թե ոչ: Իմ նպատակը մենամարտելն է, ոչ թե շատախոսելը: Շատ արտասահմանցի բռնցքամարտիկներ, ինչպիսին իմ հաջորդ հակառակորդ Կառլ ֆրոչն է, սիրում են շատ խոսել: Իսկ այ թե ինչ են նրանք ցույց տալիս ռինգում, այլ հարց է»,- ավելացրել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |