Շախմատի օլիմպիադայում Հայաստան-Ռուսաստան խաղում հաշիվը 1:2 է

Շախմատի օլիմպիադայում Հայաստան-Ռուսաստան խաղում հաշիվը 1:2 է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ընթանում է 9-րդ տուրը: ՀՀ տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ռուսաստանի հավաքականի առաջին թիմն է: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ պարտիան ոչ ոքի ավարտվեց: Ոչ ոքի գրանցվեց նաև Արման Փաշիկյան- Սերգեյ Կարյակին պարտիան:

Հայաստանի հավաքականի երրորդ համար Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով էր խաղում, չկարողացավ միավոր վաստակել հավաքականի համար: 40-րդ քայլում նա զիջեց Պյոտր Սվիդլերին:

Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան շարունակվում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---