Հայաստանի կանանց շախմատի հավաքականը հաղթել է Սլովակիայի հավաքականին

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը հաղթել է Սլովակիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում շարունակվում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան: 9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հանդիպել է Սլովակիայի հավաքականի հետ: Առաջինն ավարտվել են Լիլիթ Գալոյան- Յուլիա Կոչետկովա պարտիաները, նրանք ոչ ոքի են խաղացել:

Էլինա Դանիելյանը պարտություն է կրել Եվա Ռեպկովայից, Նելլի Աղինյանը հաղթել է Ալյոնա Մրվովային, Լիլիթ Մկրտչյանը` Ռեգինա Պոկորնային:

Այսպիսով, Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 միավորով պարտության է մատնել Սլովակիայի հավաքականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---