Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Սերժ Սմեսովին

Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Սերժ Սմեսովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դեսպան Սմեսովի անձնական ավանդը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված բարեկամական սերտ հարաբերությունների զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Սմեսովը գոհունակությամբ արձանագրեց, որ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է, ինչը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, այլեւ տնտեսական համագործակցության ոլորտում լուրջ առաջընթացի մասին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Սմեսովի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Սերժ Սմեսովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---