ՀՅ Դաշնակցության պատվիրակությունն արդեն Բաքվում է

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի ղեկավարությամբ արդեն Բաքվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը: Ինչ վերաբերվում է Բաքվում հայկական պատվիրակության անվտանգությանը, ապա Սեյրանյանը հայտարարել է. «Չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան չի հարգում իրեն, որ չի կարող ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը»:

ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ, Կովկասի և սևծովյան ավազանի երկրների Սոցինտերնի տարածաշրջանային կոմիտեի նիստին, որը տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը Բաքվում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---