Հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, ԱՄՆ և Կանադայի համատեղ փորձագիտական խումբը

Հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, ԱՄՆ և Կանադայի համատեղ փորձագիտական խումբը

PanARMENIAN.Net - 2010թ. հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, ԱՄՆ և Կանադայի համատեղ փորձագիտական խումբը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային սերժանտական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվության տրամադրման նպատակով:

Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամները ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կքննարկեն խնդիրներ` նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արտերկրի պայմանագրային սերժանտական կազմի հավաքագրման, պատրաստման և ծառայողական առաջխաղացման հարցերում միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունների ուսումնասիրմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---