Հայկական պատվիրակության ժամանման կապակցությամբ Բաքվում խստացվել էին անվտանգության միջոցները

PanARMENIAN.Net - «Բաքու կատարած մեր այցի շրջանակներում ոչ մի միջադեպ չի եղել»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Սոցինտերնի կոմիտեի համանախագահ Մարիո Նալբանդյանը՝ մեկնաբանելով իր այցն Ադրբեջան, որտեղ անցնում էր Սոցինտերնի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Սևծովյան տարածաշրջանի կոմիտեի տարածաշրջանային նիստը: Ըստ նրա, անվտանգության միջոցները խստացվել էին:

Իր հերթին ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե նիստի շենքի առջև հանրահավք է անցնում, ասել է, որ նրանք ոչ մի հանրահավաք չեն տեսել: «Ինչ եղել է, մինչ մեր ժամանումն է եղել»,-ասել է նա: Նա հայտնել է նաև, որ ելնելով անվտանգության նկատառումներից, նրանք մեքենայով էին երթևեկում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---