Կարլ Ֆրոչ. Տարօրինակ է, որ Աբրահամը պլաստմասե թագ է կրում և փետուրներով հագուստ

Կարլ Ֆրոչ. Տարօրինակ է, որ Աբրահամը պլաստմասե թագ է կրում և փետուրներով հագուստ

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամն ու Կարլ Ֆրոչը համատեղ մամլո ասուլիս են անցկացրել՝ նվիրված Super Six մրցաշարի շրջանակներում կայանալիք մենամարտին: Բռնցքամարտիկները հանդիպել են հոկտեմբերի 14-ին Հելսինկիում, որտեղ նոյեմբերի 27-ին « Hartwall»-ում նրանք պետք է պայքարեն գերմիջին քաշային կարգում WBC թափուր տիտղոսի համար:

Ֆրոչն ասել է, որ զարմացած է, թե ինչու է Արթուր Աբրահամն իրեն «թագավոր» անվանում: «Արթուրը պլաստմասե թագ է կրում և փետուրներով հագուստ: Ես դա շատ տարօրինակ եմ համարում: Նա, անշուշտ, այլևս թագավոր չի լինի մեր մենամարտից հետո: Ես պատրաստվում եմ լցոնել նրան ճուտի նման»,-սպառնացել է բռնցքամարտիկը:

Իսկ Աբրահամն, ինչպես միշտ, իր պատասխանն ուներ: «Ես երջանիկ կլինեմ նրան տալ այդ պլաստմասե թագը, երբ լուծեմ նրա գործերը: Նա երբեք իսկական թագ չի ստանա և չի դառնա WBC տիտղոսակիր: Ես շատ չեմ խոսի մենամարտից առաջ, թող իմ բռունցքները որոշեն մենամարտի ելքը»,-ասել է Աբրահամը Ֆրոչին:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերում Աբրահամին: Նա շատ ուժեղ է ու արդար: Ես պատրաստ եմ կոշտ պայքարի, սակայն մեզանից մեկն է հաղթելու և դա ես եմ լինելու»,-Ֆրոչի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---