Սերգեյ Մինասյան. Մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը լուրջ առաջընթաց ղարաբաղյան գործընթացում չի լինի

Սերգեյ Մինասյան. Մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը լուրջ առաջընթաց ղարաբաղյան գործընթացում չի լինի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը փորձ էր ակտիվացնել կամ շարունակել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա, այսօր հակամարտության կողմերը պատրաստ չեն զիջումների, իսկ միջազգային հանրությունը չի շտապում ճնշում գործադրել նրանց հանդեպ: Քաղաքագետը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջերս լուրջ ինտրիգներ են եղել, մասնավորապես, երկարացվել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը, ինչը վկայում է այն մասին, որ Մոսկվան շահագրգիռ է պահպանել ստատուս-կվոն, ինչպես նաև Բարաք Օբամայի ու Իլհամ Ալիևի հանդիպումն ԱՄՆ-ում: Սերգեյ Մինասյանը փաստում է, որ մինչ ԵԱՀԿ գագաթնաժողովը Աստանայում լուրջ առաջընթաց չի լինի, սակայն միջնորդները մի քանի կրեատիվ առաջարկություններ կանեն հակամարտության կողմերին, շարունակելու համար խաղաղ բանակցությունները:

Անդրադառնալով զեկույցին, որը պատրաստվելու է ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելության արդյունքների հիման վրա, Մինասյանն ասել է, որ այդ զեկույցը, ինչպես նաև 2005թ. նմանատիպ փաստաթուղթը, հազիվ թե անդրադառնան բանակցային գործընթացի վրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---